ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 հուլիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերին սիրելիների հետ անմոռանալի երեկո անցկացնելու հնարավորություն կընձեռվի: Եթե եղանակը թույլ տա, Խոյերն իրենց ընտրյալների հետ միասին կարող են զննել աստղերը կամ զբոսնել լուսնի լույսի տակ: 

ՑԼԵՐ

Գործերը կարող են սպասել, իսկ զգացմունքները սպասելու հատկությամբ օժտված չեն. եթե Ցլերը չթարմացնեն իրենց զգացմունքները, նրանց հարաբերությունները արագ կսպառվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները կտառապեն իսկական սիրո տենդից: Նրանց փոխարեն կխոսի իրենց կիրքը, եւ, գուցե, ճիշտ կլինի ենթարկվե՞լ դրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հայտնի է, որ սիրուց ատելություն ընդամենը մեկ քայլ է, նույնը վերաբերվում է խանդին: Այսօր Խեցգետինները եւ նրանց զուգընկերները բազում նման քայլեր կանեն: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին հնարավորություն կընձեռվի ընտրել սրտի այն թեկնածուին, ով իրոք թանկ է նրանց համար: Նրանց ինտուիցիան եւ կանխագուշակելու ունակությունը բարձր մակարդակի վրա են լինելու։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը կարող են հիանալի ռոմանտիկ երեկո անցկացնել իրենց զուգընկերների հետ, միայն եթե կարողանան ազատվել բարդույթներից եւ ազատ արձակել իրենց բուռն երեւակայությունը: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե Կշեռքները դեռեւս միայնակ են, բացառված չէ, որ հենց այսօր նրանք կհանդիպեն նրանց, ում հետ հարաբերությունները բուռն ընթացք կստանան: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները այսօր կարող են անկանխատեսելի վարք դրսեւորել, սիրաբանել եւ զուգընկերներին ստիպել խանդել: Այդ սուր զգացողությունները նրանց հարաբերություններին կրակ եւ կիրք կհաղորդեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները կարող են սովորականից ավելի ագրեսիվ տրամադրված լինել սիրելիի հանդեպ: Գուցե դա այնքան էլ վատ չէ աշխատավայրում, սակայն սիրո հարցում շատ խնդիրների աղբյուր կդառնա: Դժվար թե սիրելիները համբերատարությամբ տանեն Աղեղնավորների նկատողությունները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին քննարկել սիրելիների հետ համատեղ հանգստին վերաբերվող իրենց ծրագրերը: Դադարե'ք երազել, ժամանակն է գործել: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները ստիպված կլինեն իրագործել անձնական կյանքում վաղուց հասունացած փոփոխությունները: Ջրհոսների այսօրվա նշանաբանը հետեւյալն է. «Ամեն մեծ բան փոքրից է սկիզբ առնում»:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրո եւ հարաբերությունների հարցում Ձկները արկածախնդիր վարք կորդեգրեն: Աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին զինվել իրենց ողջ սիրային փորձով՝ անցյալում գործած սխալներից խուսափելու համար: 



© NEWS.am STYLE