Ամերիկացի դերասան Միքի Ռուրկը Ռոբերտ դե Նիրոյին «լալկան» է անվանել եւ խոստացել է «կոպտորեն նեղը գցել», գրում է Page Six-ը՝ նշելով, որ դերասանն այդ մասին գրել է Instagram-յան իր էջում եւ հրապարակել դե Նիրոյի՝ երիտասարդ տարիներին արված լուսանկարը;
Ռուրկի խոսքով՝ իրեն պատմել են դե Նիրոյի վերջին հարցազրույցի մասին, որում վերջինս դերասանին «ստախոս» էր անվանել, որը մշտապես «հիմարություններ է դուրս տալիս»։ Ռուրկը հայտարարել է, որ «միայն էկրանին լավ տղա» դե Նիրոն առաջինն է դարձել, ով երբեւէ համարձակվել է իրեն ստախոս անվանել, առավել եւս դա արել է մամուլում։
View this post on Instagram
«Այո, ես քեզ հետ եմ խոսում, նվնվան։ Լսիր, երբ ես տեսնեմ քեզ, երդվում եմ իմ տատիկով, եղբայրով ու իմ բոլոր շներով, նեղը գցել քեզ 100 տոկոսով։ Աստված վկա»,- գրել է նա։
Դերասանների թշնամությունը շարունակվում է մոտ 30 տարի՝ 1987թ.-ին «Հրեշտակի սիրտը» ֆիլմի նկարահանումների ընթացքում ծանոթության տարիներից։ Ռուրկը կարծել է, թե դե Նիրոն իր հետ մեծամտաբար է վարվել։ Դերասանը նաեւ կարծում է, որ 2019թ.-ին Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում իրեն դեր չի հասել, քանի որ դե Նիրոն ռեժիսորն վերջնագիր է ներկայացրել ժապավենում իր մասնակցության վերաբերյալ։