Բրիտանացիները բողոքել են «Ջոկեր» ֆիլմի դեմ. բռնությունը շատ է

11:11   20 հուլիսի, 2020

Ֆիլմերի դասակարգման բիկտանական խորհուրդ «Ջոկեր»-ի դեմ քսան բողոք է ներկայացվել, ավելին, քան 2019թ.-ի ցանկացած այլ ժապավենի դեմ, հայտնում է NME-ն։

Խորհրդի տարեկան հաշվետվությունում նշվում է, որ բողոքների մեծ մասը վերաբերում էր տարիքային շեմին, որից ֆիլմը թույլ էր տրվում ցուցադրել՝ 15 տարեկան։ Բողոքների հեղինակները կարծում են, որ սոցիալական դրաման պետք է 18+ պլյուս լիներ բռնության ու դաժանության տեսարանների պատճառով։ Եղել են նաեւ այնպիսիք, որոնք առհասարակ արգելել այն։

Թեեւ «Ջոկեր»-ում բռնության տեսարաններ կան, խորհուրդը համարել է, որ ֆիլմում «ցավի ու տառապանքի պատճառում» ցուցադրված չէ, որը ցանկակելի չէ դիտել մինչեւ 18 տարեկանը։ Ընդհանուր առմամբ 2019թ.-ի ֆիլմերի դեմ 149 բողոք է ներկայացվել։

Ի դեպ, ժապավենում գլխավոր դերակատարման համար Խոակին Ֆենիքսը «Օսկար» մրցանակի է արժանացել «լավագույն դերասան» անվանակարգում։



© NEWS.am STYLE