Գեղեցիկ կազմվածք. Իվետա Մուկուչյանի ամառային կերպարը

10:39   20 հուլիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին ամառային կերպարում է. նա սեւ շորտ է կրում, վառ գույնի տոպ։ Հագուստն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է մարզակոշիկներով ու գլխարկով։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր լողավազանում։ Իվետա Մուկուչյանը լողազգեստ էր կրում, արձակել էր մազերն ու շպարված չէր։ Իվետան լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE