Վառ պիջակ, սպորտային կոշիկներ. Սոնա Ռուբենյանի լուսանկարը

17:21   20 հուլիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

View this post on Instagram

A post shared by Sona Rubenyan (@sonarubenyan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին մուգ գույնի տաբատ է կրում ու շապիկ, որոնք համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Սոնան հավաքել է երկար մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Սիրուն»։

Օրերս հրապարկված կադրերում Սոնան մուգ գույնի հագուստ էր կրում, որն ընդգծել էր գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին բարձրակրունկներ էր կրում ու արձակել մազերը։ «Ինչ խոսք՝ աթոռն ավելորդ է»,- մեկնաբանություններում կատակել էր երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի, տաղանդավոր աղջիկ», «հիացած եմ Ձեր կամքի ուժով», «անչափ սիրուն»։ Ի դեպ, Սոնան վերջին ամիսներին ամենօրյա մարզումներ է սկսել եւ մարդկանց էլ կոչ է անում մարզվել ու առողջ լինել։



© NEWS.am STYLE