Հյուսքեր, նուրբ շպար. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

21:41   20 հուլիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը բաց գույնի շապիկ է կրում։ Դերասանուհին հետաքրքիր սանրվածք է ընտրել՝ հյուսքեր։ Նա նախապատվություն է տվել  բնական շպարին։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն ու համեստ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարների մեկնաբանություններում Հասմիկը գրել էր. «Խաղաղություն է սիրտս ուզում՝ ամբողջ աշխարհում եւ մեր մտքերում... Երբ մարդկային միտքը խաղաղ է, հանգիստ ու լուռ են նաեւ սահմանները... Բոլորիս մաղթում եմ խաղաղ, առողջ, երջանիկ եւ ժպիտով լի օրեր ու կյանք...»,- գրել է երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE