«Փակ դպրոց» սերիալի աստղ Ագաթա Մուցենիեցեն երեխաների հետ հարցազրույց է անցկացրել ամուսնալուծության մասին

18:11   20 հուլիսի, 2020

Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն, որը հայտնի է «Փակ դպրոց» սերիալից, Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել իր երեխաների հետ, որոնց հետ հարցազրույց է անցկացրել։

«Հարգելի ընկերներ, ձեզ հետ է «Անկեղծ ամուսնալուծություն» հաղորդումը։ Ինչպես հասկացաք, այն պարզապես ամուսնալուծությունների մասին չէ։ Այսօր իմ հյուրերն իմ երեխաներն են։ Եվ մենք կպարզաբանենք բոլոր հարցերն ու կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Պատմեք երեխաներ, ինչպե՞ս հանգստացաք ծովում»,- Տիմոֆեին ու Միային հարցրել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Agata M (@agataagata) on

Մուցենիեցեի հետեւորդները գնահատել են նրա հումորը նախկին ամուսնու՝ Պավել Պրիլուչնիի վերաբերյալ։ Զույգն ինը տարվա ամուսնությունից հետո բաժանվել է փետրվարին։ Երեխաները շարունակում են ապրել մայրիկի հետ, սակայն շփվում են հայրկի հետ։ Հուլիսի սկզբին նրանք միասին հանգստի են մեկնել։ Ընտանիքին միացել է դերասանուհի Միրոսլովա Կարպովիչը, որին Պրիլուչիի հետ սիրավեպ են վերագրում։

«Կեցցես, Ագաթա։ Առանց ողբերգության, հումորով», «Պարզապես դիցուհի… Որքան նուրբ ու գեղեցիկ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE