Նատալյա Վոդյանովան հնդկական արքայադուստր է դարձել

20:37   27 օգոստոսի, 2013

Կայացել է «La legende de Shalimar» անվանումով կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված ֆրանսիական Guerlain ապրանքանիշի Shalimar օծանելիքին: Ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս ռուսական 31-ամյա մոդել Նատալյա Վոդյանովան:

Մոդելի կարիերայի ավարտի փուլում Վոդյանովան չի կարողացել հրաժարվել ֆիլմում նկարահանվելուց, որտեղ հանդես է եկել Մումթազ-Մահալ արքայադստեր դերում. վերջինի պատվին է կառուցվել աշխարհահռչակ Թաջ Մահալը՝ ի հիշատակ երիտասարդ արքայադստեր եւ Շահ Ջահանի ռոմանտիկ սիրո:

 

Ժապավենը պատմում է Մումթազի հանդեպ Շահի սիրո մասին: «La Legende de Shalimar»-ում Վոդյանովան ներկայանում է պարսկական գորգերով եւ արեւելյան թանկարժեք զարդերով շրջապատված՝ սիրելի Շահին սպասելիս:

 

Առաջին անգամ Guerlain Shalimar օծանելիքը («Սիրո տաճար») թողարկվել է 1921 թվականին: Guerlain Shalimar-ը մինչ օրս հսկայական պահանջարկ է վայելում եւ շարունակում է մնալ ամենաշատ վաճառվող օծանելիքների ցուցակում:



© NEWS.am STYLE