Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի նախընտրական ելույթից հետո ցանկացել է ամուսնու համար հոգեբույժի կանչել  

12:22   21 հուլիսի, 2020

Ռեփեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթը հայտարարել է, որ կինը՝ Քիմ Քարդաշյանը, ցանկացել է իր համար հոգեբույժի կանչել ու մեկուսացնել, ինչպես «Get out» ֆիլմում, գրում է Billboard-ը։

«Քիմը փորձել է բժշկի հետ Վայոմինգ մեկնել՝ ինձ մեկուսացնելու համար, ինչպես «Get out» ֆիլմում, որովհետեւ ես երեկ արտասվում էի, թե ինչպես եմ փրկել դստերս կյանքը»,- գրել է Ուեսթը։

Երեկ իր նախընտրական ելույթի ընթացքում Քանյեն պատմել է, որ չի ցանկացել երեխա ունենալ եւ Քիմին առաջարկել է ընդհատել հղիությանը։ Կինը նրան չի լսել ու լույս աշխարհ է բերել դստերը, որին ծնողները Նորթ անունն են տվել։

«Երդվում ես Աստծով, Նորթի մայրը նրան երբեք չի նկարի «Playboy»-ի համար, եւ, Աստված իմ, ես ռանչոյում եմ, եկեք ու վերցրեք ինձ»,- Twitter-ում գրել է նա։

Հրապարակումների մեծ մասը ջնջվել է, սակայն արտիստի էջում մնացել է սկավառակի վերաբերյալ հայտարարությունը։ Այն ստացել է «DONDA» անունը եւ բաղկացած է 12 երգից։ Ուեսթը հայտարարել է, որ սկավառակը կթողարկվի ուրբաթ։



© NEWS.am STYLE