Քլոե Քարդաշյանին մեղադրել են վաճառելու համար զգեստը, որը դիզայները նրան տվել է ժամանակավոր օգտագործման նպատակով

13:46   21 հուլիսի, 2020

Հայտնի դիզայները Քլոե Քարդաշյանին մեղադրել է իր ապրանքանիշի զգեստի վերաճառքի համար, որն ինքը Քարդաշյանին տվել է ժամանակավոր օգտագործման, հայտնում է Page Six պորտալը։

Քիմի կրտսեր քույրն անձնական իրերը վաճառում է KardashianKloset կայքում։ Ապրանքներից մեկը Christian Cowan ապրանքանիշի կապույտ զգեստն է, որը զարդարված է քարերով։ Դրա արժեքը կազմում է 1300 դոլար։ Նմանատիպ զգեստն ապրանքանիշի կայքում կարելի է գնել 1950 դոլարով։

View this post on Instagram

A post shared by Darian (@themaindarian) on

«Քլոե, ինչու է իմ ցուցադրությունից զգեստը, որը ես ժամանակավոր օգտագործման եմ տվել քեզ, վաճառվում քո կայքում։ Մենք երեք անգամ գրել ենք քո թիմին եւ պատասխան չենք ստացել»,- Stories բաժնում գրել է զգեստի սեփականատերը։ Այս պահին դրանք ջնջված են։

Լրագրողները նշել են, որ Քարդաշյանը չի իմացել, որ չի կարող զգեստն իրեն պահել։ «Այն նրան նվիրվել է ոճաբանի միջոցով առանց որեւէ խոսքի այն մասին, որ այն հարկավոր է ետ վերադարձնել։ Այն երբեք չեն էլ փորձել վերադարձնել»,- պարզաբանել է աստղին մոտ կանգնած աղբյուրը

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE