21:49 21 հուլիսի, 2020Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
View this post on Instagram
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, արձակել է գեղեցիկ հարդարված մազերը։ Լիլուն նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին շնորհակալություն է հայտնել նամակների համար, որոնք կյանքը լցնում են սիրով ու ջերմությամբ։
View this post on Instagram
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Հրապարակված կադրերում Լիլուն ու ամուսինը պատկերված էին՝ ձեռք ձեռքի բռնած։ Երգչուհին երեկոյան կերպարում էր, իսկ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «ընտանիք», «սեր», «սիրահարված»։