Դմիտրի Շեպելեւն Առաջին ալիքից հեռանալուց հետո հայտնվել է TNT-ում

23:14   21 հուլիսի, 2020

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը դարձել է TNT հեռուստաալիքի նոր շոուի հաղորդավարը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ դա երեխաների եւ ծնողների մասին ծրագիր է լինելու։

Փետրվարին Շեպելյեւն իր Instagram-ում հայտնել էր Առաջին ալիքից հեռանալու մասին։

«Այս աշնանը TNT հեռուստաալիքն առաջին անգամ կցուցադրի ընտանեկան ձեւաչափի շոու՝ Comedy Club Production-ի «Ты как я» զվարճալի նախագիծը, որին կմասնակցեն աստղերն իրենց երեխաների հետ միասին։ Շոուն վարելու է հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյեւը, որը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի տասնյակ ժամանցային հաղորդումների առաջին դեմքն էր», - РИА Новости-ի մեջբերում է մամուլի ծառայության խոսքերը։



© NEWS.am STYLE