Նվազագույն շպար. Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

17:37   21 հուլիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շապիկ է կրում։ Սոֆյան արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինն արձակել էր մազերը։ Հմայիչ դերասանուհին բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր։ «Շարունակիր առաջ գնալ»,- հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE