«АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանին շանտաժի են ենթարկում ապագա ամուսնու վերաբերյալ սեքս-կոմպրոմատով

11:14   22 հուլիսի, 2020

«АлоэВера» խմբի վոկալիստ ու առաջատար Վերա Մուսայելյանը հայտնել է, որ իր փեսացուին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինին, տաս տարի առաջ «ծածուկ դրել են երկու կնոջ անկողին» եւ նկարահանել նրանց շփումը։ Նա Instagram-յան էջում հայտնել է, որ իրեն խմբակային սեքսի տեսանյութ են ուղարկել։

Երգչուհին հրապարակում է արել, երբ «պրոիշխանական կազմակերպությունների ներկայացուցիչները» իրեն Յաշինի մասնակցությամբ օրգիայի տեսագրություն են ուղարկել։ Մուսայելյանի խոսքով՝ տաս տարի առաջ բոլոր ընդդիմադիրներին «սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց» էին ուղարկում եւ տեղի ունեցածը տեսագրում։ Վերային նաեւ հաղորդագրություն են ուղարկել. «Բարի օր, АлоэВера։ Ձեր ապագա ամուսինը ձեզ շատ է սիրում։ Ձեզ բոլորիդ շատ է սիրում։ Հաճելի ամուսնություն»։

Ընդ որում, նա սրանից խնդիր չի սարքել՝ նշելով, որ ապագա ամուսինը «համակրելի» է եւ դեռ փետրվարին հայտարարված հարսանիքը չի չեղարկել։ Առավել եւս, որ ամենը տեղի է ունեցել վաղուց, եւ ինչպես Վերան է նշել, «Յաշինը երիտասարդ ու տաքարյուն է եղել»։



© NEWS.am STYLE