Ալեքսանդր Բույնովը շտապ վիրահատվել է (ֆոտո)

12:01   22 հուլիսի, 2020

Ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը հայտնել է, որ նոպայով հոսպիտալացվել է բժշկական հաստատություն ու վիրահատության է ենթարկվել։

Արտիստը վիրահատական միջամտության մասին հայտնել է Instagram-ի իր էջում՝ լուսանկար հրապարակելով հիվանդանոցից։ Միայն թե արտիստը չի նշել վիրահատության պատճառն ու ախտորոշումը։ Միայն ակնարկել է, որ հեռացրել են օրգաններից մեկն, առանց որի շատ մարդիկ են ապրում։

«Վիրահատությունից հետո ավելի բարի եմ դարձել, որովհետեւ երկրի կեսն ապրում է առանց դրա»,- կատակել է 70-ամյա արտիստը։

Fakty.ua-ը նշում է, որ դատելով սպիերից՝ վիրահատությունը կատարվել է լապարասկոպիկ եղանակով, հեռացվել է արտիստի լեղապարկը։

 



© NEWS.am STYLE