«Խոսքեր չունեմ». Ժաննա Բուտուլյանի հմայիչ կերպարը

23:46   22 հուլիսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by #Limitless️️ (@jannabutulyan) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ժաննան թափանցիկ զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր, ժամացույց։ Թեեւ Ժաննան լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Խոսքեր չունեմ», «Շատ սիրուն»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկներն ու խոշոր աքսեսուարը՝ վզնոցը։ «Վազել անշտապ, բայց միշտ. շահեկան դիրքորոշում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր դերասանուհին՝ օգտագործելով «գիրք, որը գոյություն չունի» հեշթեգը։



© NEWS.am STYLE