Ռեփեր Էլջեյը մայրիկին երեք մլն ռուբլի արժողությամբ «Mercedes» է նվիրել

15:12   22 հուլիսի, 2020

Ռուս հայտնի ռեփեր Էլջեյը մայրիկին մի քանի մլն ռուբլու արժողությամբ «Mercedes» էլիտար մեքենա է նվիրել։ Այդ մասին ռեփերը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում։ Երգիչը մայրիկի հետ եղել է ավտոմոբիլային սրահներում, սակայն նրա ընտրությունն ի վերոջ կանգ է առել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա։

«Սիրում եսմ քեզ, մայրիկ»,- գրել է ռեփերը՝ մայրիկի հետ լուսանկար հրապարակելով նոր մեքենայի ֆոնին։

Ալեքսեյի առատաձեռն քայլն, ընդ որում, ստվերել է նրա կնոջը՝ Նաստյա Իվլեեւային, որն, ի տարբերություն ամուսնու, չի շտապում «երես տալ» հարազատներին։ Վերջերս պարզվել է, որ հեռուստահաղորդավարուհու մայրն ու եղբայրը մինչ այժմ ապրում են Լենինգրադի շրջանի Ռեզմետելեւո գյուղի համեստ բնակարանում այն դեպքում, երբ «Орел и решка»-ի հաղորդավարուհին բնակվում է քաղաքից դուրս գտնվող բնակարանում եւ իր համար Մոսկվայում մեկ սենյականոց բնակարանի գնով մեքենաներ ձեռք բերում։ Իսկ վերջերս շոուի ընթացքում Նաստյայի մայրը խոստովանել է, որ նորմալ լվացարանակոնք չունի, իսկ սանտեխնիկան գնել է Նիկոլայ Բասկովը, որը դարձել է Իվեեւայի նր նախածի հերթական հյուրը։



© NEWS.am STYLE