IKEA ապրանքանիշը թողարկել է հագուստի առաջին հավաքածուն

16:12   22 հուլիսի, 2020

Շվեդական IKEA ապրանքանիշը ներկայացրել է հագուստի առաջին կապսուլային հավաքածուն, որը ստացել է EFTERTRADA անվանումը։ Դրանում ներառված են շապիկներ, հուդիներ, նույնիսկ անձրեւանոցներ ու սրբիչներ։ Բոլոր իրերը պատրաստված են սպիտակ ու դեղին երանգներով, զարդարված են շվեդական ապրանքանիշի լոգոյով։ Բացի այդ՝ իրերի մի մասը զարդարված է «Design and Quality IKEA of Sweden» նշանաբանով։

Ենթադրվում է, որ հավաքածուն պատրաստված կլինի բամբակի առավել էկոլոգիական տեսակներից՝ հետեւելու համար կայուն զարգացման բոլոր սկզբունքներին։ Հավաքածուն նախնական պատվերի համար հասանելի կլինի արդեն հուլիսի 31-ին IKEA-ի կայքում։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE