Քանյե Ուեսթը մտադիր է բաժանվել Քիմ Քարդաշյանից

14:01   22 հուլիսի, 2020

Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ում գրել է, որ արդեն երկու տարի ցանկանում է ամուսնալուծվել կնոջից՝ իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանից։ Ռեփերի չորս երեխաների մայրը նրան խանդի առիթ է տվել։

«Ես փորձում եմ ամուսնալուծվել այն ժամանակվանից ի վեր, երբ Քիմը հանդիպել է Միքի հետ՝ քննարկելու համար բանտային բարեփոխումը»,- Twitter-յան հրապարակումը, որն արդեն իսկ ջնջվել է, մեջբերում է The Sun-ը։ Ուեսթը պնդում է, որ տղամարդն իրեն հարգալից է պահել, ի տարբերություն կնոջից։

Քանյեն, ակնհայտորեն, նկատի ունի Քիմ Քարդաշյանի հանդիպումը ռեփեր Նիքի Մինաժի նախկին ընտրյալ Միք Միլերի հետ։ 2018թ.-ի նոյեմբերին նրանք Լոս Անջելեսում նրանք քննարկել են բանտային բարեփոխումը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE