Հայտնի խմբի մենակատարին մեղադրել են 17-ամյա երկրպագուի նկատմամբ ոտնձգությունների համար

22:08   22 հուլիսի, 2020

Սկանդալային «Пошлая Молли» փանկ խմբի առաջատար Կիրիլ Բլեդնին վաղուց արդեն «վատ տղայի» համբավ է ձեռք բերել։ Սակայն այժմ նրան մեղադրում են նաեւ անչափահասի նկատմամբ ոտնձգությունների համար։ Կիրիլի երկրպագուներից մեկն իր պատմությունը ներկայացրել է Instagram-ում։ Նրա խոսքով՝ արտիստը հետապնդել է իրեն, իսկ երբ ինքն ապտակել է նրան, հարվածել է։ Ամեն բան բռնաբարության չի հասել, սակայն աղջիկը որոշել է հայտնել տեղի ունեցածի մասին՝ իմանալով Բլեդնիի հետ կապված նմանատիպ այլ դեպքերի մասին։  

Աղջիկը ներկայացրել է նաեւ նշումների սքրինշոթերը, որոնցում մանրամասն նկարագրել է իր զգացմունքները ենթադրյալ ոտնձգություններից եւ կուռքի հարվածից հետո, ինչպես նաեւ զգուշության կոչ է արել սոցիալական ցանցերի օգտատերերին։ Նա նաեւ հասկացրել է, որ Կիրիլն իրեն չի բռնաբարել։

Кадр из клипа © ютуб «Пошлой Молли»

«Пошлая Молли» խմբի երկրպագուի անկեղծ խոստովանությունից հետո Twitter-ում ստեղծվել է #Бледныйнасильник հեշթեգը, որի ուղեկցությամբ Կիրիլի հետ իրենց շփման մասին հայտնում են նաեւ մյուսները։ Պարզվում է՝ նա առաջին անգամ չէ ոտնձգել երկրպագուի նկատմամբ. համերգներից հետո հետապնդումների են բախվել նաեւ այլ աղջիկներ։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE