Գոռ Հակոբյանը, Լիա Զախարյանը, Բոնին եւ այլ հայտնիներ՝ Անի Երանյանի հեղինակային ռեալիթի շոուում

19:41   22 հուլիսի, 2020

«Լինում է, չի լինում»․ ահա այսպես է կոչվում դերասանուհի Անի Երանյանի հեղինակային արկածային ռեալիթի շոուն։ 1 անհայտ ուղղություն, 10 հայտնի մասնակից եւ 10 անհայտ փորձություն։ Ռեալիթի շոուի նկարահանման մեկնարկն արդեն տրված է։

Գոռ Հակոբյանը, Լիա Զախարյանը, Բոնին, Յանա Դանիելյանը, Անատի Սաքանյանը եւ շատ այլ հայտնի մարդիկ կանցնեն մի շարք փորձություններով։



© NEWS.am STYLE