«Մինուս 100 կիլոգրամ». ինչպես է նիհարել Comedy Woman-ի աստղը

12:11   23 հուլիսի, 2020

Նադեժդա Անգարսկայան նախորդ տարվա աշնանը բաժանվել է ամուսնուց՝ Հորդանանից Ռաեդ Բանիից եւ որոշել է կտրուկ փոխել կյանքը։ Նա մասնակցել է  «Վերջին հերոսը» («Последний герой») շոուին եւ նիհարել 30 կիլոգրամով։

Արդյունքը պահպանելու եւ իր փորձը կանանց փոխանցելու համար արտիստը մարաթոն է սկսել։ Իր մարզչի հետ աստղը ցանկացողների է հավաքել ու տաս շաբաթ մարզվել նրանց հետ։ Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել առցանց ձեւաչափով։

Օրերս Նադեժդա Անգարսկայան հայտնել է գրանցած արդյունքների մասին։ Ավելի քան երկու ամսում մարաթոնի մասնակիցը նիհարել է 100 կիլոգրամով։ «Մինուս 100 կգ»,- Instagram-ի իր էջում ուրախությամբ հայտարարել է արտիստը։

Արդեն իսկ սկսվել է Comedy Woman-ի դերասանուհու հետ նիհարելու չորրորդ շրջանը։ Միջոցառումներին ընդհանուր առմամբ 300 մարդ է մասնակցել, ընդ որում, շատերին այնքան է դուր եկել սպորտով զբաղվել, որ նրանք որոշել են իրենց ուժերը մի քանի անգամ փորձել։

Նադեժդա Անգարսկայան վերջերս տված հարցազրւոյւցում պամել է, որ ամուսնալուծությունից բավական երկար ժամանակ է անցել, եւ ինքը պատրաստ է նոր հարաբերություններ սկսել։ Միայն թե աստղը չափազանց ուշադիր է վերաբերում զուգընկերոջ ընտրությանը։ Նա նշել է, որ հայտնիության պատճառով այնքան էլ շատ տեղեր չկան, ուր կարող է տղամարդու հետ ծանոթանալ։

Առայժմ դերասանուհին երկրպագուներին հետ շփվում է համացանցում։ Նա նշում է, որ արդեն իսկ մի քանի առաջարկ է ստացել, բայց չի շտապում համաձայնել։

Աղբյուրը՝ Dni.ru

 



© NEWS.am STYLE