Կոսովոյի մասին հրապարակումից հետո օգտատերերը երգչուհի Դուա Լիպային «ֆաշիստ» են անվանում

18:12   23 հուլիսի, 2020

Երգչուհի Դուա Լիպան հայտնել է միջազգային խոշոր սկանդալում արտիստը հրապարակում է արել Twitter-ում, որում ակնարկել է, որ Կոսովոյի բնիկներն ալբանացիներն են։ Նրան մեղադրել են միջազգային ատելություն հրահրելու համար, եւ Լիպան ստիպված է եղել պարզաբանել իր հրապարակումը, հայտնում է BBC-ն։

Twitter-ում դրանից հետո հայտնվել է #CancelDuaLipa հեշթեգը։ Երգչուհուն մեղադրել են ֆաշիզմի ու միացյալ պետության գաղափարը պրոպագանդելու համար, ուր ապրելու են էթնիկ ալբանացիները։ Այդ գաղափարը վերագրվում է ալբանացի նացիոնալիստներին։

Դուա Լիպան պատասխանել է մեղադրանքներին՝ հայտարարելով, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանել։ Երգչուհին նշել է, որ մերժում է էթնիկ սեպարատիզմը։

«Բոլորս իրավունք ունենք հպարտանալ մեր հայրենիքով ու էթնիկ պատկանելությամբ։ Ես պարզապես ցանկանում եմ քարտեզի վրա իմ երկրի ներկայացում, ուզում եմ հնարավորություն ունենալ հպարտությամբ ու ուրախությամբ խոսել իմ հայրենիքի ու ալբանական արմատների մասին»,- մեկ այլ հրապարակմամբ պարզաբանել է Լիպան։



© NEWS.am STYLE