Դատարանը 4,5 միլիարդ ռուբլու պահանջով հայցի պատճառով արգելանք է դրել Natura Siberica-ի ապրանքանիշերի վրա

17:17   23 հուլիսի, 2020

Կոսմետիկա արտադրող ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի` Natura Siberica-ի դեմ դատական հայց են ներկայացրել։ Այն ներկայացվել է նախաձեռնություններից մեկի կողմից, որը նախկինում ներառված է եղել միլիարդատեր Օլեգ Դերիպակսիի ընկերությունների խմբում, հայտնում է The Bell-ը։

Հայցով պահանջվող գումարը համապատասխանում է ընկերության տարեկան հասույթի մոտավորապես կեսին։ Սահմանափակող միջոցներն ընկերությանն արգելում են վաճառել, վերաձեւակերպել իրավաբանական այլ անձանց անունով եւ ապրանքանիշերի հետ նման այլ գործողություններ կատարել։ Արգելանքի տակ են նաեւ «Рецепты бабушки Агафьи» եւ Organic Shop ապրանքանիշերը։

The Bell-ը ենթադրում է, որ հայցը կապված է Դմիտրովսկի գործարանում մասշտաբային հրդեհի հետ, որը տեղի է ունեցել 2020թ.-ի մարտի 21-ին։ В UC Rusal-ը, որը, դատելով լրատվամիջոցների տեղեկություններից, զբաղվում է գործարանի կերականգնմամբ, հայտնել է, որ դրա համար մոտ երկու տարի կպահանջվի, ընդ որում, հզորությունը կմեծացվի երկու անգամ։

Облепиховое масло для тела Oblepikha Siberica: skromni_beauty ...

«Первое решение» ընկերությունը (Natura Siberica-ի հիմնական իրավաբական անձը) նշել է, որ հրդեհը տեղի չի ունեցել ընկերության մեղքով եւ ոչ դրա արտադրական տարածքում, այլ մեկ այլ շենքում, որը վարձակալված է։ «Ինչ վերաբերում է «Эн+ Рециклинг» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի գումարին, մենք այն լիովին անիրատեսական եւ մինչ այժմ որեւէ հաշվարկով չհաստատված ենք համարում»,- հայտարարել է ընկերությունը։

«Первое решение»-ն հակընդդեմ հայց է ներկայացրել 490 մլն ռուբլու պահանջով. այս գումարը ձեւավորվել է հումքի եւ նութերի այրման հետեւանքով վնասների հիմնական գնահատման վրա։

Աղբյուրը՝ Esquire

Գլխավոր լուսանկարը՝Natura Siberica-ի Facebook-յան էջից



© NEWS.am STYLE