«ABBA»-ն 2021-ին հինգ նոր երգեր կթողարկի

16:16   23 հուլիսի, 2020

2021թ.-ին շվեդական «ABBA» հայտնի խումբը հինգ նոր երգեր կթողարկի։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով երաժշտական խմբի մասնակից Բյորն Ուլվեուսի խոսքերը։

«Reasons To Be Cheerful» փոդքասթի վարող Ջեֆ Լլոյդի խոսքով՝ խմբի անդամներից մեկը հայտնել է ծրագրերի մասին։

«Նրանք հինգ նոր երգեր են ձայնագրել, որոնք պետք է թողարկվեին դեռ նախորդ տարվա ավարտին։ Տեխնիկական բարդությունների ու համավարակի պատճառով ամեն ինչ ուշացումով է տեղի ունենում։ Բայց նա ինձ խոստովանել է, որ «ABBA»-ի նոր երաժշտությունը կթողարկվի 2021թ.-ին»,- նշել է Լլոյդը։



© NEWS.am STYLE