Հայտնի է, թե երբ կթողարկվի Պրիլուչնիի մասնակցությամբ «Мажор» ֆիլմը

19:15   23 հուլիսի, 2020

«Среда» ընկերության ղեկավար գործընկեր Իվան Սամոխվալովը հայնել է, թե երբ կթողարկվի «Мажор» ֆիլմը, որին մասնակցում է հայտնի դերասան Պավել Պրիլուչնին, գրում է Gazeta.ru-ն։

Սամոխվալովի խոսքով՝ ժապավենը պետք է էկրաններ բարձրանա սեպտեմբերին։ «Առայժմ հարավոր չէ կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, քանի որ հարկավոր է հասկանալ, թե երբ կորոնավիրուսը կավարտվի կիոտթատրոնների համար»,- նշել է նա։

Սամոխվալովը նշել է, որ հանդիսատեսին «կատակերգական մարտաֆիլմ» է սպասվում, որին հարկավոր է վերաբերվել, ինչպես «Мажор»-ի չորրորդ եթերաշրջանին։ Մոտաժա ժամանակում կթողարկվի ֆիլմի թիզերը։



© NEWS.am STYLE