Նիկոլայ Դրոզդովը ռուսական «Vogue»-ի համար նկարահանվել է Gucci-ի արշավի համար

20:11   23 հուլիսի, 2020

Կենսաբանական գիտությունների դոկտոր, «Կենդանիների աշխարհում» («В мире животных») հաղորդման նախկին վարոդ Նիկոլայ Դրոզդովը մասնակցել է «Vogue» ամսագրի ռուսական տարբերակի նախագծին, որը նվիրված է Gucci նորաձեւության տան «Off the grid» էկոլոգիական հավաքածուին։

Լրագրողները նշել են, որ այս հավաքածուի բոլոր իրերը պատրաստված են վերամշակված նեյլոնի օգտագործմամբ։ Հրապարակված տեսանյութում Դրոզդովն ընթերցողներին պատմում է որոշ բույսերի օգտակար հատկությունների մասին, ինչպես նաեւ բացատրում, թե ինչպես են դրանք օգտագործվում բժշկությունում։ Կենսաբանը պատկերված է մոխրագույն տաբատով, սպիտակ վերնաշապիկով ու նարնջագույն փողկապով։ Telegram-յան «Татлер-батлер» ալիքի ադմինիստրատորի խոսքով՝ նշված իրերի մի մասը նկարահանումների ավարտից հետո նվիրել են հեռուստահաղորդավարին։

View this post on Instagram

A post shared by Vogue Russia (@voguerussia) on

Բացի այդ՝ Դրոզդովի խոսքի ընթացքում Ալեքսանդր Գուդկովը ցուցադրում է ապրանքանիշի այլ հագուստ։ Նա կադրերում բույսերը ջրում է՝ սպիտակ պոլո, բեժ գույնի շորտ, գլխարկ ու երկար գուլպաներ ու մոսկասիներ հագած։ Կատակերգուին նաեւ նկարել են կարմիր ծաղիկներով պրինտով զգեստով, ծղոտե գլխարկով ու արեւային ակնոցով։  

Հոլովակի ռեժիսորն ու օպերատորը Սերգեյ Կոստրոմինն է, արտ տնօրենը Եկատերինա Ստոկոլովան է, ոճաբանը՝ Յուլյա Վարվավկինան։ Նկարահանումներն անցկացվել են Մոսկվայում՝ «Аптекарский огород» բուսաբանական այգում։

Լուսանկարը՝ Ալեքսեյ Ֆիլիպով/«ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE