«Արդեն ժամանակն է ավարտել 2020 թվականը»․ Burger King-ում արդեն տոնում են Սուրբ Ծնունդը (վիդեո)

22:07   23 հուլիսի, 2020

Burger King ապրանքանիշը որոշել է, որ բարդ 2020 թվականն «արդեն ժամանակն է ավարտին հասցնել» եւ տոնել Սուրբ Ծնունդը: Ռեստորանների ցանցը հոլովակ է թողարկել, զարդարել է հաստատություններից մեկը եւ սոցցանցերում վերափոխել իր էջերն ու հավելվածը:

«2020թ․-ը փորձություններով լի տարի։ Եվ մենք անում ենք մեր աշխատանքը, որպեսզի այն շուտ ավարտենք», - նշում է Burger King-ը հոլովակում։ Ռեստորանների ցանցը մարդկանց առաջարկել է արտահայտվել 2020 թվականի մասին։ Բոլորն ասում են, որ արդեն հոգնել են տեղի ունեցածից։ «Այս տարին պետք է ավարտվի։ 2020թ․-ին ոչ մի լավ բան տեղի չունեցավ», - մեկնաբանել է տեսանյութի հերոսներից մեկը։ Սուրբ Ծնունդը հուլիսին տոնելու գաղափարը բոլոր մասնակիցներին հիանալի է թվում։

Իր հաստատություններից մեկը Burger King-ը զարդարել է սուրբծննդյան պսակներով ու լույսերով։ Ընկերությունը նաեւ սոցիալական ցանցում տոնի մի քանի տարրեր է ավելացրել:



© NEWS.am STYLE