Louis Vuitton-ն AirPods-ի սիրահարների համար սկսել է ականջօղեր վաճառել

23:14   23 հուլիսի, 2020

Louis Vuitton լյուքսային նորաձեւության տունն արտասովոր աքսեսուար է պատրաստել Apple AirPods անլար ականջակալների համար։ Ապրանքի լուսանկարը հրապարակվել է Hypebeast պորտալի կողմից։

Золотые серьги Louis Vuitton для AirPods

Լյուքսային բրենդի տեսականու մեջ հայտնվել է աքսեսուար, որն ամրացվում է AirPods անլար ականջակալներին։ Խոսքը ոսկյա զարդերի մասին է, որն ամրանում է ականջակալների վրա։ Ոսկե ականջօղերը պատրաստված են երկու շղթաների տեսքով, որոնց վրա ամրացված կախազարդեր են՝ ապրանքանիշի մոնոգրամի տեսքով։ Նշվում է, որ արտադրանքը թողարկվելու է տարբեր երկարություններով։

Louis Vuitton-ի աքսեսուարը վաճառքում կհայտնվի արդեն հուլիսի վերջին՝ 350 դոլար արժեքով:



© NEWS.am STYLE