Նուրբ. Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

10:39   24 հուլիսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածք է ընտրել ու արձակել մազերը, կերպարն ամբողջացրել է բնական շպարը. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհին լուսանկարը չի մեկաբանել։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Անահիտը պատկերված էր որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դիլիջանում։ Երիտասարդ մայրիկը կարմիր շորտ էր կրում ու սպիտակ շապիկ, որոնք համադրել էր թրենդային պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկները։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Անահիտ Սիմոնյանը։

 



© NEWS.am STYLE