«Մամ, մի հատ նստի, ես քեզ սիրուն նկարեմ». Լուսինե Թովմասյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

13:39   24 հուլիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Ընդ որում, դրանց հեղինակը նրա դուստրն է՝ Արիանան։ Լուսինե Թովմասյանն ամառային կերպարում է։ Նա ջինսե տաբատ է կրում, սպիտակ բլուզ, որոնք համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել է մազերը, բնական շպար ընրել։ Մեկնաբանությունների հատվածում երկու երեխաների հմայիչ մայրիկը գրել է. «Մամ, մի հատ նստի, ես քեզ սիրուն նկարեմ։ Արիանայի աչքերով»։

Օրերս հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամառային հմայիչ կերպարում։ Նա ամառային, պուտավոր պրինտով զգեստ էր կրում։ Գեղեցիկուհին արձակել էր վարսերը, իսկ հրապարակմանը կից գրել էր․ «Երազում եմ»։ Գեղեցկուհու հետեւորդները մեկնաբանությունների հատվածում հաճոյախոսություններ էին գրել․ «Անթերի»։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի 



© NEWS.am STYLE