«Դիսկո մեծերի համար». Քայլի Մինոուգն իր մասին հիշեցրել է YouTube-ում նոր սինգլով (վիդեո)

12:11   24 հուլիսի, 2020

Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը YouTube-յան ալիքում հրապարակել է իր նոր կոմպոզիցիան՝ «Say something»։ Սա սպասվող «Disco» սկավառակի առաջին սինգլն է, որի թողարկումը ծրագրված է նոյեմբերի 6-ին։

Պրոդյուսերը Բիֆ Սթենարդն է, որի հետ Մինոուգը համագործակցում է արդեն վաղուց։ Փոփ աստղը դեռ մայիսին խոստացել է, որ հաջորդ սկավառակը՝ թվով 15-րդը, «կլինի դիսկո մեծերի համար»։

Մայիսին Մինոուգը նաեւ հայտնել է, որ երաժշտական նոր նյութի վրա աշխատանքն իրեն օգնում է կարանտինի ընթացքում պահպանել մարզավիճակը, ինչը դրական էն ազդում իր առողջության ու հոգեկան վիճակի վրա։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE