Cosmopolitan եւ Harper’s Bazaar հրատարակչությունների ղեկավարին մեղադրել են հարասմենթի մեջ

13:12   24 հուլիսի, 2020

Hearst Communication հրատարակչական հոլդինգի (որի մեջ մտնում են այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Harper’s Bazaar-ը, Elle-ը, Esquire-ը եւ Cosmopolitan-ը) նախագահին մեղադրել են հարասմենթի մեջ, որն արտահայտվել է Տրոյ Յանգի կողմից աշխատակիցների հասցեին անհարկի մեկնաբանությունների մեջ: Այս մասին մի քանի անանուն աղբյուրներ հայտնել են The New York Times-ին։

Մեղադրողների պատմած դեպքերից մեկը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ Յանգը հրատարակչության թվային բաժնի ղեկավարն էր։ Մի օր նա եկել է Cosmopolitan-ի խմբագրություն եւ տեսել ամսագրին ուղարկված սեռական խաղալիքները։ Այնուհետեւ նա հարցրել է, թե արդյոք դրանցից մեկը կարող է վերցնել իրեն։ Մի քանի խաղալիքների միջեւ ընտրելով՝ Յանգը, անանուն մեղադրողի խոսքով, նշել է, որ իրեն «պետք կլիներ այն, ինչը ավելի մեծ էր»: Բացի այդ, մի քանի այլ անանուն աղբյուրներ նշել են, որ Յանգը պոռնոգրաֆիկ կադրեր է ուղարկել Esquire-ի եւ Town&Contry-ի խմբագիրներից մեկին՝ Ջեյ Ֆիլդենին: Ինչպես նշել են անանուն աղբյուրները, Ֆիլդենն օգնության համար դիմել է թոփ-մենեջերներից մեկին, իսկ հետո ընդհանրապես լքել է Hearst-ը: Ջեյ Ֆիլդենը հրաժարվել է մեկնաբանել նկարագրված իրավիճակը։

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE