Փերիս Հիլթոնն իր մասին նոր վավերագրական ֆիլմում կպատմի «սրտահույզ հոգեկան ցնցման» մասին

17:22   24 հուլիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի Փերիս Հիլթոնն Instagram-յան էջում հրապարակել է «This is Paris» վավերագրական ֆիլմի թիզերը, որում կպատմի իր «սրտահույզ հոգեկան ցնցման» մասին։ Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Փերիսի YouTube-յան ալիքում։

Ֆլմի թիզերում Փերիսը խոսում է այն մասին, որ իր մոտ սարսուռ է սկսվում, երբ ինքը ներկայացնում է իր պատմությունը։ «Իմ մանկության տարիներին տեղի է ունեցել այն, ինչի մասին ես երբեք ոչ ոքի հետ չեմ խոսել։ Մինչ այժմ ես երազում մղձավանջներ եմ տեսնում այդ մասին»,- խոստովանել է Հիլթոնը։

View this post on Instagram

A post shared by Paris Hilton (@parishilton) on

Ժապավենը կպատմի հոգեբանական ճնշման մասին, որին Փերիսը բախվել է Յուտա նահանգի մասնավոր դպրոցում սովորելու տարիներին։ Ֆիլմի նկարագրությունում նշվում է, որ «This is Paris»-ը կներկայացվի ցավեցնող պատմությունը, որը հեռուաստաասղտին վերջին տարիների ընթացքում ստիպել է իրականությունից փախչել երեւակայությունների ու անուրջների աշխարհ։

Փերիսը «The Talk»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ մարդիկ կիմանան «իր կյանքի բոլորովին նոր կողմի մասին», որն ինքն անձամբ մինչեւ վերջ չի գիտակցել այս ամբողջ տարիների ընթացքում։ «Ես, իսկապես, այս նախագծի վրա աշխատանքի ընթացքում շատ բան եմ իմացել իմ մասին»,- եզրափակել է Փերիսը։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE