Մել Գիբոսնը վարակվել էր կորոնավիրուսով ու հիվանդանոցում մի շաբաթ անցկացրել

15:26   24 հուլիսի, 2020

Դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը կորոնավիրուսի հետեւանքով հիվանդանոցում մի շաբաթ է անցկացրել։ People-ի հաղորդմամբ՝ 64-ամյա դերասանը կորոնավիրուսով հիվանդացել էր դեռ ապրիլին եւ այժմ լիովին ապաքինվել է։

«Ապրիլին COVID-19-ի թեստի պատասխանը դրական էր, եւ նա ստիպված էր մի շաբաթ անցկացնել հոսպիտալում»,- լրատվամիջոցին հայտնել է Մել Գիբսոնի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ դերասանին բուժել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով, երբ հիվանդանոցում է եղել, եւ այդ ժամանվանից հետո թեստի արդյունքները բազմաթիվ անգամներ բացասական են եղել։

Мел Гибсон пытался покончить с собой - Экспресс газета

Ենթադրվում է, որ Մել Գիբսոնի թեստի պատասխանը դրական է եղել անմիջապես այն բանից հետո, երբ Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով։

Լուսանկարները՝ AFP/Getty images



© NEWS.am STYLE