«Արեւ, շողա». Աննա Դովլաթյանը՝ դստեր հետ

20:09   24 հուլիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ։ Աննան ու նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, օրեր առաջ ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, որին տվել է Կարինա անունը։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna) on

Իր միկրոբլոգում հրապարակված նոր կարդերում Աննան պուտավոր զգեստ է կրում։ Դերասանուհին ծղոտե լայնեզր գլխարկ է ընտրել։ Նա ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Արեւ, շողա»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան եթերային զգեստ էր կրում։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը պարզ սանրվածք էր ընտրել ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հետեւորդները մեկնաբանություններում դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE