Հարազատ հոգիներ․ աստղային ընկերուհիներ, որոնք քույրերի պես նման են միմյանց

23:11   26 հուլիսի, 2020

Կա կարծիք, որ եթե մարդիկ շատ երկար ու մոտ են շփվում, ապա ժամանակի ընթացքում դառնում են միմյանց նման, ընդ որում ոչ միայն վարքագծով, այլեւ նույնիսկ արտաքուստ։ Դա այդպես է, թե ոչ որոշել ենք ստուգել աստղերի վրա։ Արդյունքները մեզ խիստ զարմացրել են…

Քայլի Ջեներ եւ Անաստասիա Կարանիկոլաու

Նայելով այս լուսանկարին, թվում է, որ Քայլի Ջեների լավագույն ընկերուհին իր իսկական կլոնն է, այլապես ինչպես բացատրել նրանց ֆենոմենալ նմանությունը: Աչքերը, շուրթերը, հոնքերը, քիթը։ Կասկած չունենք, որ այստեղ գաղտնի տեխնոլոգիաներ են ներգրավված…

Քենդալ Ջեններ եւ Բելլա Հադիդ

Շատ տարօրինակ բաներ են կատարվում Բելլա Հադիդի եւ Քենդալ Ջենների հետ։ Հավանաբար, մոդելներն այնքան են ընկերացել, որ սկսել են իրար ավելի շատ նմանվել, քան իրենց հարազատ քույրերին։ Իսկ մեջքից նրանց տարբերել չի լինում:

Պենելոպա Կրուզ եւ Սալմա Հայեք

Նայելով Սալմային ու Պենելոպեին ցանկություն է առաջանում հարցնել․ «Իսկ դուք հաստա՞տ քույրեր չեք»: Նույնիսկ եթե դերասանուհիներին չի կապում արյունակցական կապը, նրանք ակնհայտորեն ինչ-որ ազգակցական բան ունեն... հարազատ հոգիներ:

Վիկտորյա Բեքհեմ ու Եվա Լոնգորիա

Աստղերի 12-ամյա բարեկամությունը, կարծես թե սարսափելի չէ ոչ մի փորձություն՝ չնայած հեռավորության (Վիկտորիան ապրում է Լոնդոնում, իսկ Եվան՝ Լոս Անջելեսում) նրանք կարողանում են երկար տարիներ կապ պահպանել միմյանց հետ։ Ընկերուհիները բազմիցս ասել են, որ ասես քույրեր լինեն։

Քիմ Քարդաշյան ու Լարիսա Պիպեն

Քիմի լավագույն ընկերուհի Լարս Պիպենը կարծես Քարդաշյան-Ջեններ քույրերից մեկն է։ Նույն դեմքի արտահայտիչ առանձնահատկությունները, երկար մազերը, կատարյալ արեւայրուքը, բարակ իրանը եւ փարթամ կազմվածքը, որոնցով հայտնի է ընտանիքը։  

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty images, Instagram



© NEWS.am STYLE