Ֆիլմը, որում մերկ նկարահանվել է Քրիստինա Ասմուսը, հայտնվել է Վենետիկի կինոփառատոնի ծրագրում

19:12   24 հուլիսի, 2020

Ռուս ռեսժիսորներ Իվան Տվյորդկու «Կոնֆերենցիա» եւ Ֆիլիպ Յուրեւի «Կետորս» ֆիլմերը ներառվել են Վենետիկի կինոփառատոնի «Giornate degli autori» անկախ ծրագրում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Կետորս» ֆիլմն արտադրվել է ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Рок» կինոստուդիայիում։ Ժապավենում նկարահանվել է Քրիստինա Ասմուսը, նա հայտնվում է էրոտիկ տեսարանում, ուր հանում է հագուստը կետորսների առաջ։ Այդ տեսարանի մասին ավելի վաղ մանրամասն պատմել է Ուչիտելը։ Ժապավենում գլխավոր դերերը կատարում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ Վլադիմիր Օնոխովն ու Վլադիմիր Լյուբիմցեւը։

Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը։

Աղբյուրը՝ Lenta.ru

 



© NEWS.am STYLE