Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրն առաջին անգամ լուսանկարվել է մերկ. մայրիկին, հաստատ, դուր չի գա

15:11   25 հուլիսի, 2020

Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, վստահորեն գրավում է համաշխարհային պոդիումները։ 18-ամյա մոդելը Նորաձեւության բոլոր շաբաթների աստղն է՝ Փարիզից մինչեւ Նյու Յորք։ Նա ցուցադրում է ամենահայտնի ապրանքանիշերի հավաքածուները՝ Chanel-ից մինչեւ Versace, եւ նկարահանվում է ամսագրերի համար։ Կայայի վերջին ֆոտոշարքը հատկապես համարձակ է ստացվել. մոդելն առաջին անգամ լուսանկարվել է ամբողջությամբ մերկ։ Նա որոշել է առանց հագուստի լուսանկարվել «Vogue» ամսագրի ճապոնական տարբերակի համար։

Մոդելը ֆոտոշարքի կադրերը հրապարակել է Instagram-ի էջում։ Կայան ժառանգել է մայրիկի գեղեցկությունը. նա շատ նման է Սինդիին, բայց միեւնույն ժամանակ ավելի փխրուն տեսք ունի։

View this post on Instagram

A post shared by Kaia (@kaiagerber) on

Պարբերականին տված հարցազրույցում մոդելը պատմել է, որ աստղերի կյանքը գեղեցիկ նկար է, որի ետեւում հաճախ ցավ, հուսահատություն ու դեպրեսիա են թաքնված`ամենն, ինչպես սովորական մարդկանց դեպքում։

«Դուք պետք է ամեն օր արթնանաք եւ ձեզ համար երջանկություն ընտրեք եւ ոչ թե որեւէ այլ մեկի։ Եվ ոչ որեւէ մեկի կարծիքի հիման վրա։ Այն, ինչ տեսնում եք զանգվածային լրատվամիջոցներում, ամենից հաճախ պարզապես շապիկ է։ Նորմալ է, որ ձեզ մոտ ամեն ինչ անամպ չէ։ Նորմալ է, որ տխրում եք։ Նորմալ է, երբ օրը չի հաջողվել։ Բայց մենք այդ մասին սոցիալական ցանցերում չենք հայտնում»,- խոստովանել է Կայան։

Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»



© NEWS.am STYLE