Սիարան երրորդ անգամ մայր է դարձել

11:01   25 հուլիսի, 2020

34-ամյա երգչուհի Սիարան երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել. նա երրորդ անգամ մայր է դարձել։ Երգչուհին ու նրա ամուսինը՝ Ռասել Ուիլսոնը, որդի են ունեցել։

«Ծնունդդ շնորհավոր, Ուին։ Մայրիկն ու հայրիկը սիրում են քեզ։ Ուին Հարիսոն Ուիլսոն։ 23.07.2020»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Ciara (@ciara) on

Սիրարան երրորդ հղիության մասին հայտարարել է հունվարի վերջին. նա լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր կլորացած որովայնը։ Երգչուհին երկար ժամանակ թաքցնում էր, փոքրիկի է սպասում, սակայն ավելի ուշ որոշեց երկրպագուներին հայտնել ուրախալի լուրը։

Դեռ 2019թ.-ի նոյեմբերին Սիարան լրագրողների հետ զրույցում ակնարկել էր հղիության մասին։ Նա պատմել էր, որ ամուսինը՝ Ռասել Ուիլսոնը, երազում է մեծ ընտանիքի մասին եւ ցանկանում է ութ երեխայի հայր դառնալ։ Սիարան նաեւ խոստովանել է, որ Ռասելի հետ հարաբերությունների ընթացքում լրջորեն փոխվել է դեպի դրականը։

View this post on Instagram

A post shared by Ciara (@ciara) on

Նորածինը երգչուհու երրորդ ու նրա ամուսնու՝ Ռասել Ուիլսոնի երկրորդ երեխան է։ Սիարան ու Ռասելը մեծացնում են երկուամյա դստերը՝ Սիենային եւ երգչուհու հինգամյա որդուն՝ Ֆյուչերին, որը ծնվել է ռեփեր Ֆյուչերի հետ հարաբերությունների ընթացքում։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE