Կարմիր շրթներկ, ուսերի հատվածում բաց զգեստ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

10:41   25 հուլիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին պուտավոր, ուսերի հատվածում բաց զգեստ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել նվազագույն շպարով. երգչուհին նախապատվություն է տվել կարմիր շրթներկին։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, վառ շրջազգեստ էր կրում ու մուգ գունի շապիկ։ Աստղիկ Սաֆարյանը սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Երգչուհին բնական շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում Աստղիկ Սաֆարյանը հայկական դրոշի գույներով սրտիկներ էր օգտագործել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ»։   



© NEWS.am STYLE