«Շնորհակալ եղե’ք ամեն րոպե, ամեն վայրկյան, որոհետեւ վաղը անհայտ է...». Զառա Սահակյանի հմայիչ կերպարը

12:42   25 հուլիսի, 2020

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Zara Sahakyan (@zarasahakyan_official) on

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին հետաքրքիր նախշերով հագուստ է կրում։ Զառան արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու վառ շպար ընտրել։ «Շնորհակալ եմ։ Շնորհակալ եղե’ք ամեն րոպե, ամեն վայրկյան, որոհետեւ վաղը անհայտ է...»,- մեկնաբանություններում գրել է Զառան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին գունավոր բլուզ էր կրում։ Զառան գեղեցիկ սանրվածքով էր. դերասանուհին վերջերս փոխել է մազերի գույնը՝ նախապատվություն տալով առավել վառ երանգի։ Կերպարն ամբողջացրել էր շպարը, որն ընդգծել էր դերասանուհու գեղեցկությունը։ «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից..»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE