Մոսկվայում հոսպիտալացվել է խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ Ելենա Կոնդուլայնենը

12:16   25 հուլիսի, 2020

Մոսկվայում կաթվածի կասծակով հոսպիտալացվել է խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ Ելենա Կոնդուլայնենը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Դերասանուհի, երգչուհի Կոնդուլայնենի  ինքնազգացողությունը վատացել է «Տարվա եղանակներ» («Времена года») ռեստորանում, ուր հուլիսի 24-ին ավարտական երեկույթ է անցկացվել դպրոցականների համար։ Նա գլխացավ է ունեցել, խոսքի խանգարումներ են ի հայտ եղել։ Մատուցողը բժիշկների է հրավիրել։ Դերասանուհին հրաժարվել է հիվանդանոց գնալ, սակայն բժիշկները պնդել են, որ նա հոսպիտալացվի։

2002թ.-ին Ելանա Կոնդելուայնենը Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում ու սերիալում։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE