«Հրաշալի վայրեր». Վահե Զիրոյանը լուսանկար է հրապարակել Իննա Խոջամիրյանի հետ

14:41   25 հուլիսի, 2020

Դերասան Վահե Զիրոյանը նոր լուսանկար է հրապարակել Իննա Խոջամիրյանի հետ։ Վահեի Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

View this post on Instagram

A post shared by Ziroyan (@ziroyan__) on

Լուսանկարն արվել է Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։ «Հրաշալի վայրեր Հոռոմայր եւ Կոբայր»,- հրապարակումը մակադրել է դերասանը։ Ի դեպ, դերասանները միասին նկարահանվում էին «Երկուսով» հեռուստասերիալում, որում մարմնավորում էին գլխավոր հերոսներին։ Վերջերս նրանք ներկայացրել են նոր համատեղ նախագիծը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը մայրիկի հետ էր։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից Վահեն կատարել էր հետեւյալ գրառումը․ «Մամա, իմ սիրելի, իմ անփոխարինելի, իմ անկրկնելի, իմ անգին, իմ միակ, իմ ընկեր, իմ քույր, իմ եղբայր, իմ ամեն ինչ, սիրում եմ քեզ անասելի, մամ»։



© NEWS.am STYLE