Ամենամեծ սխալները, որոնք թույլ եք տալիս դիետա պահելիս. ներկայացնում է Լիլիթ Բասյանը

20:13   25 հուլիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը ներկայացրել է ամենատարածված սխալները, որոնք շատերն են թույլ տալիս դիետա պահելիս։ Լիլիթը նշել է՝ նիհարելու պրոցեսը պետք է լինի բազմազան եւ համեղ։

«Դուք թռչկոտում եք մի դիետայից մյուսը. 1 շաբաթ Դյուկանի դիետան եք պահում, երկրորդ շաբաթն այլ բան եք անում, երրորդ շաբաթը որոշում եք, որ դուք վեգան եք։

Այդպես միայն ավելի վատ կլինի. ամբողջ կյանքում «ես նիհարում եմ» կարգավիճակը ոչ մի լավ բանի չի բերի։

Կալորիաների չափազանց մեծ դեֆիցիտ. չի կարելի ուտել 800 կալորիա. դրա կտրուկ դեֆիցիտը բերում է օրգանիզմի սովածացման, արդյունքում օրգանիզմը դանդաղեցնում է գործունեությունը, ճարպը մնում է, մկանը` գնում։ Սրա հետեւանքով կստանաք թույլ մարմին։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on


Չափազանց մեծ սահմանափակում. միայն հավի կրծքամիս եւ հնդկաձավար ուտել չի կարելի։ Նիհարելու պրոցեսը պետք է լինի բազմազան եւ համեղ։

Արագ արդյունքի ակնկալիք. արդյունքում հենց հասաք ցանկալի արդյունքին, վերջ, սկսում ենք ուտել»,- իր միկրոբլոգում գրել է Լիլիթը։



© NEWS.am STYLE