«Ամառ 2020». Արմինկայի նոր լուսանկարը

23:41   25 հուլիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial) on

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ջինսե շորտ է կրում ու բաց գույնի շապիկ։ Արմինկան պարզ սանրվածքով է ու արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացնում է բրենդային պայուսակը։ «Ամառ 2020»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր լողավազանի ֆոնին։ Նա բաց մանուշակագույն, հետաքրքիր բացվածքով, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր կիսաերկարաճիտների հետ։ Ոճային երգչուհին հավաքել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Արմինկան հրապարակմանը կից գրել էր «Ամառ»։



© NEWS.am STYLE