«Կիլոգրամները խանգարում էին ապրել». Նաստյա Իվլեեւան պատմել է, թե ինչպես է նիհարել 10 կիլոգրամով

22:19   25 հուլիսի, 2020

Նաստյա Իվլեեւան իր ստեղծագործական կարիերան սկսել է որպես «Орел и решка» շոուի վարող։ Հանդիսատեսը նրան սիրել է նաեւ գայթակղիչ կազմվածքի ու բարդույթների բացակայութան պատճառով։ Սակայն Նաստյան խոստովանում է, որ ապրումներ է ունեցել քաշի եւ կադրում ծանր երեւալու պատճառով։ Աստղը որոշել է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։ Նրան հաջողվել է ազատվել 10 կիլոգրամից եւ այժմ արդեն մոդելի տեսք ունի եւ երկրպագուներին հայտնում է գաղտնիքները՝ ինչպես կազմվածքը կարգի բերել։

«Այն 10 կիլոգրամը, որից ազատվել եմ, պարզապես խանգարում էին ինձ ապրել։ Ես շատ աղջիկների եմ ճանաչում, որոնք եւս ապրումներ ունեն, որ մի փոքր գիրուկ են»,- խոստովանել է Նաստյան։

View this post on Instagram

A post shared by НАСТЯ ИВЛЕЕВА (@_agentgirl_) on

Նիհարելու ընթացքում Իվլեեւայի սննդակագրում ներառված էին բանջարեղեն ու ձուկ։ Այժմ նա իրեն կարող է թույլ տալ ընթրիքին պյուրե եւ կոտլետ ուտել, սակայն այն պահին, երբ մտադիր է եղել իդեալական տեսքի հասնել, նրա սննդակարգում նման ոչինչ չի եղել։

«Ավելորդ քաշից ազատվելուս պատճառը ճիշտ սնունդն է։ Ահա հազարի տերեւները, ահա թունա ձուկը, լոլիկը, եգիպտացորենը։ Եվ վերջ»,- հայտնել է Նաստյան։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE