Ջասթին Բիբերն անձամբ է գնացել աջակցելու Քանյե Ուեսթին

19:05   25 հուլիսի, 2020

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն անձամբ այցելել է երաժիշտ Քանյե Ուեսթին՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է TMZ-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ Բիբերն այցելել է Վայոմինգ նահանգում գտնվող Քանյեի ռանչո։ Բիբերն ու Ուեսթը մտերիմ են, ինչից պարբերականը եզրակացրել է, որ կանադացի երգիչն այցելել է Ուսթին աջակցելու համար։

Քանյեն չի պատասխանում կնոջ՝  Քիմ Քարդաշյանի զանգներին եւ երկու անգամ հրաժարվել է հանդիպել նրա հետ։ Ընտանիքի ընկերները պնդում են, որ Քիմը փորձել է ԱՄՆ նախագահ դառնալ ցանկացող ամուսնու հետ խոսել նրա հոգեկան առողջության մասին, սակայն նա դեմ է։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ REX USA, Getty Images 



© NEWS.am STYLE