«Моё тело- моё дело». Երբ Սամբուրսկայան պատրաստ է տեսախցիկի առջեւ ամբողջությամբ մերկանալ

10:06   26 հուլիսի, 2020

Նաստասյա Սամբուրսկայան հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ. նշել է այն պայմանը, որի դեպքում պատրաստ է տեսախցիկի առջեւ ամբողջությամբ մերկանալ։

Ինչպես հայտնել է Սամբուրսկայան YouTube-յան «Макарена» շոուին տված հարցազրույցում, նա չի հրաժարվում համարձակ ֆոտոշարքերի մասնակցելու առաջարկներից, առավել եւս նա գտնվում է հիանալի մարզավիճակում: Նաստասյան խոստովանել է, որ իր մարմինը դեռ «երիտասարդ է եւ չի թոշնել»։

«Վերջիվերջո, ես ինչ-որ մի վանական չեմ, բայց միաժամանակ գռեհիկ էլ չեմ, որպեսզի ցույց տամ բարեմասնություններս», — հայտարարել է աստղը:

Ինչ վերաբերում է կինոյին, ապա նա պատրաստ է մերկանալ միայն այն դեպքում, եթե նրան առաջարկեն նկարահանվել ֆիլմում, որտեղ անկեղծ տեսարանն արդարացված կլինի:

«Мое тело — мое дело։ Ուզում եմ ՝ կուրծք եմ ցույց տալիս, չեմ ուզում՝ ցույց չեմ տալիս», - կտրուկ արտահայտվել է Սամբուրսկայան։



© NEWS.am STYLE