14:19 28 օգոստոսի, 2013Հայկական հայտնի փոփ աստղեր Միհրան Ծառուկյանը, Անգելինա Գասպարյանը, Նարեկ Բավեյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը, Սարոն եւ Կարեն Հայրապետյանը երկրպագուների համար անակնկալ են պատրաստել: Նրանք շուտով նոր համատեղ երգ են ներկայացնելու: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց երգի հեղինակ Քնարիկ Սասունյանը:
«Երգի անվանումն առայժմ չենք ցանկանում բացահայտել: Քանի դեռ այն պատրաստման փուլում է, թող գաղտնի մնա: Բայց ասեմ, որ երգի հիման վրա նաեւ տեսահոլովակ է նկարահանվելու»,- նշեց կոմպոզիցիայի հեղինակը: Նա հավելեց, որ նոր ստեղծագործության բոլոր մանրամասները կներկայացնեն շուրջ մեկ շաբաթ անց: